Օրենքին համպատասխան հավաքների իրենց իրավունքի կատարման ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ խաղաղ ճանապարհով եւ օրենքին համապատսխան հավաքների ազատության իրավունքը բոլորի համար համընդհանուր եւ հիմնարար իրավունք է: «Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհետեւեն այս իրավունքին եւ օրենքն արդարացի ու համաչափ կկիրառեն Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, այդ թվում՝ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի շրջանակում: Օրենքին համապատասխան հավաքների իրենց իրավունքների ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- նշված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում շեշտել են, որ չափազանց կարեւոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը զսպվածություն դրսեւորեն եւ պատասխանատվությամբ հանդես գան: «Անհրաժեշտ է ինկլյուզիվ երկխոսություն ապահովել, ինչը կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը, եւ որն ուղղված կլինի ստեղծված իրավիճակի անհապաղ եւ խաղաղ կարգավորմանը: Այս պատճառով հուսադրող չէ ու տագնապահարույց, որ այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատեւ հանդիպումը չի խանգարել հետագա լարմանը»,- նշված է հայտարարության մեջ:




























