Մեքսիկայում ապրիլի սկզբին առեւանգված կաթոլիկ քահանային մահացած են հայտնաբերել: AP-ն, հղում կատարելով դատախազներին, հաղորդում է, որ հարազատները ճանաչել են 83-ամյա Մոիսեյ Ֆաբիլա Ռեյեսի մարմինը:

Հավանաբար, նա մահացել է սրտի խնդիրների պատճառով:

Նա դարձել է Մեքսիկայում այս շաբաթ կասկածելի հանգամանքներում սպանված կամ մահացած երրորդ քահանան:

Քահանան առեւանգվել է, երբ արձակուրդում էր գտնվում: Նրա ընտանիքի անդամները փրկարարներին ավելի քան 100 հազար դոլար փրկագին են վճարել:

Անցյալ շաբաթ մեկ այլ քահանայի կրակել էին Գվադալահարայի մերձակայքում, եւս մեկի՝ Մեխիկոյի սահմաններից հեռու խողխողել: