Ապրիլի 26-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը,  ուղեւորը՝ Մ. Ս.-ն (ծնված 1993 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: