Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ ղեկավարների պատմական գագաթնաժողովը: Դաշինքի արտաքին գործերի նախարարների՝ ուրբաթ օրը կայացած առաջին լիագումար նիստից հետո այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես անձամբ եմ տեսել  այդ լարվածության խորությունը, ուստի ողջունում եմ երկու առաջնորդների պատմական գագաթնաժողովը», - ասել է նա: