Չինաստանի Շենսի նահանգի Յուլին շրջանի Մինչժի գավառի միջնակարգ դպրոցի աշակերտների վրա է հարձակվել անհայտ անձը, արդյունում երեխաներից վեցը զոհվել է, 12-ը՝ վիրավորվել, հայտնում է Weibo սոցցանցը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ըստ տեղեկությունների՝ հարձակումը կատարվել է անսպասելի եւ այն պահին, երբ երեխաները դպրոցից տուն էին գնում՝ տեղական ժամանակով մոտ 18.10-ին:

Հարձակվողին ձերբակալել են: Առայժմ հայտնի չեն հանցագործությանը դրդած պատճառները:

Տուժած երեխաներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց բժշկական օգնություն են ցույց տալիս: