Ապրիլի 27-ին, ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գեւորգ Հովսեփյան փողոցում` Հանրային հեռուստաընկերության մոտակայքում գտնվող գազատար խողովակից հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեւորգ Հովսեփյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է գազատար խողովակից արտահոսած գազը եւ էլեկտրական մալուխ (մոտ 2 գմ):
Հրդեհը մարվել է ժամը 21:24-ին: Տուժածներ չկան:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:




























