Երեւանում, ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահմաններում Օհանովի փողոցում բախվել են BMW մակնիշի 71 NX 007 համարանիշի եւ Mercedes մակնիշի 15 SO 002 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինը բախվել է նաեւ կայանված Opel մակնիշի 35 LF 823 համարանիշի, Nissan մակնիշի 35 NV 767 համարանիշի եւ Mercedes մակնիշի 35 MZ 221 համարանիշի ավտոմեքենաներին, վերջինն էլ առաջ ընթանալով` «Եգեր» սրճարանի փայտյա ցանկապատին:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: