Իտալիայի հյուսիսային Գալարաթ քաղաքում գողության մեղադրանքով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին գրում է Նովոստի Գրուզիան:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Վրաստանի 47-ամյա քաղաքացին «միջազգային բանդայի» անդամ է եղել: Տեղի ոստիկանությունը նաեւ Ռուսաստանի 35-ամյա եւ Սլովակիայի 40-ամյա քաղաքացիների է ձերբակալել:

Բոլորին կասկածում են բնակարան ներխուժելու մեջ, որի տերը Միլանում է եղել: Տանտիրոջ հեռախոսում հատուկ հավելված է եղել, որն էլ տեղեկացրել է կողոպուտի մասին:

Ձերբակալվածներին մեկուսարան են տեղաափոխել: Առաջիկայում նրանք Բուստո Արսիցիոյում դատարանի առջեւ կկանգնեն: