Ավստրալիայի Սոմերսեթ քաղաքի Սողունների ավստրալական այգու աշխատակից Թիմ Ֆոլքները Go Pro-ով նկարահանված տեսանյութ է հրապարակել, որը խոշոր կոկորդիլոսը կուլ է տվել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Թիմը չի հստակեցրել, թե ինչպես է հաջողվել է կոկորդիլոսից «հետ ստանալ» տեսախցիկը:
Տեսանյութն արդեն ավելի քան 17 հազար դիտում է ունեցել, շատերն այն զվարճալի են համարել: Սոցցանցի օգտատերերից մեկը կատակել է. «Նա ասաց՝ ոչ մի պապարացի»:



























