Ոստիկանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չպատասխանել օտարերկրյա տարօրինակ զանգերին, իսկ պատասխանելու դեպքում խորհուրդ է տալիս դիմել իրավապահ մարմիններին:
«Ինտերպոլը» եւ անդամ երկրների ոստիականությունները միջոցներ են ձեռնարկել զանգերի հետ կապված հանգամանքներ պարզելու համար:
Պարզվել է, որ այդ զանգերը հիմնականում կատարվում են անձնական բնույթի տեղեկատվություն հափշտակելու նպատակով : Հեռախոսազրույցի ժամանակ հնդկական շեշտադրությամբ անգլերենով անգլիախոս անձինք ներկայանալով Microsft Windows կամ այլ ընկերության աշխատակիցներ հայտնում են, որ իրենք ահազանգ են ստացել, որ տվյալ համակարգիչը ախտահարվել է վիրուսային ծրագրով,ո րը վերացնեկու նպատակով անհրաժեշտ է տվյալ համակարգիչ ներբեռնել TeamViewer ծրագիրը եւ այսպես մուտք են գործում համակարգիչ: Այս նպատակով նրանք կարող են վերցնել անձնական տեղեկատվություն:




























