Մալիում ենթադրյալ ջիհադիստների երկու հարձակումների արդյունքում տուարեգ ցեղից առնվազն 40 մարդ է մահացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին եւ Մենակայի շրջանի նահանգապետ Դաոուդու Մայգային:
Շրջանի նահանգապետ Դաոուդու Մայգան հայտարարել է, որ հարձակումները կատարվել են հինգշաբթի, անապատի հեռավոր գյուղերում:
Reuters-ը ընդգծում է, որ սպանվածների շրջանում չկան կանայք, ծերեր եւ երեխաներ:




























