Իրաքի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել 19 ռուսաստանցի կնոջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքը: Բոլորը մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապի համար: Այլ մանրամասներ հեռուստաալիքը դեռ չի հաղորդում:
Ապրիլին Իրաքի քրեական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 7 արտասահմանցի կնոջ, այդ թվում նաեւ՝ 2 ռուսաստանցու: ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ ենթադրաբար ռուսական քաղաքացիություն ունեցող 50-ից 70 կին շարունակում է մնալ իրաքյան բանտերում:
Հասանելի է
русский



























