Մոսկվայի Կիեւսկի կայարանում դեկտեմբերի 26-ին եւ հունվարի 3-ին անհայտ անձինք գնդակահարել են մոտ 60 շների՝ հեռահար եղանակով թույն ներարկելով կենդանիներին: Այդ մասին հայտարարել է կենդանիների պաշտպանության կազմակերպությունը՝ որը մտադիր է դիմել իրավապահներին եւ Մոսկվայի օրենսդիր մարմնին:

Քնեցված կենդանիներին դրել են մեքենան եւ դուրս հանել կայարանի տարածքից: Հայտնի չէ, թե ով եւ ինչու է կատարել այդ քայլը, գրում է Newsru.com-ը: