Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանած ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կայանած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1988 թ.) տեղի է ունեցել բենզինի արտահոսք:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ավտոքարշակի մոտենալը եւ կատարել են տարածքի լվացման աշխատանքներ:




























