Մոսկվայի մետրոյի «Պարտիզանսկայա» կայարանում երիտասարդն ինքնասպանություն է գործել՝ նետվելով գնացքի անիվների տակ, հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Մերձմոսկվայի 17-ամյա բնակիչն ինքնասպան է եղել հունվարի 17-ին, ժամը 21-ի սահմաններում: Ստացած վնասվածքներից տուժածը մահացել է դեպքի վայրում:
Քննչական մարմինները ստուգում են իրականացնում, տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են:





























