Ռուսաստանում խոշորագույն «Ռոսգոսստրախ» ընկերությունը որոշել է վարկային կազմակերպություն ստեղծել: Ինչպես գրում է «РБК daily»-ն, սպասարկման կետերի թվով «Ռոսգոսստրախը» կարող է դառնալ երկրորդը Խնայբանկից հետո: Վերջինս երկրում մոտ 20 հազար բաժանմունք ունի:
Ինչպես գրում է թերթը, «Ռոսգոսստրախը» 2010թ. դեկտեմբերին նոր ապրանքանշան է գրանցել «Ռոսգոսստրախ Բանկ»-ը: Այդ ապրանքանշանի տակ աշխատելու է Ռուս-բանկը, որը Ռուսաստանում 200-ից ավելի գրասենյակ ունի:
Մինչեւ 2010թ. սեպտեմբերը ապահովագրական ընկերության հիմնական սեփականատերը Դանիիլ Խաչատուրովն է, որին պատկանում էր 75 տոկոս բաժնեմասը, սակայն աշնանը Խաչատուրովը գնեց բոլոր բաժնետոմսերը, որոնք պատկանում էին պետությանը:





























