Ռուսաստանի Տուլայի մարզի պետավտոտեսության նախկին ղեկավար Իգոր Կոնովալովի գործով դատական լսումները կայանալու են հունվարի 18-ին, Անթալիայում: Նիստը, սակայն, կայանալու է առանց մեղադրյալի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոնովալովի գործով առաջին լսումները կայացել են նոյեմբերի 2-ին, այն ժամանակ էլ նրան ազատ էին արձակել ստորագրությամբ:

Ռուս ոստիկանը օգոստոսի կեսերին ժամանել էր Քեմեր եւ հանգրվանել 5-աստղանի հյուրանոցում իր ընկերուհի Իրինա Ֆոմիչեւայի եւ նրա 17-ամյա դստեր հետ: Ըստ ականատեսների, օգոստոսի 29-ի գիշերը աղջկա սենյակից սարսափելի ճիչեր են լսվել, ինչից հետո աղջիկը մերկ դուրս է փախել սենյակից, իսկ նրան հետապնդել է ոստիկանը, նույնպես մերկ: Դեպքի վայր ժամանած թուրք ոստիկանները ձերբակալել են Կոնովալովին եւ բռնաբարության մեղադրանքներ ներկայացրել:

Արդյուքնում աղջիկը հրաժարվել էր մեղադրանքներից, այդուհանդերձ Կոնովոալովին մեղադրանք է ներկայացվել մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: