Չինաստանում «Պեպե խոզուկի» մասին մուլտֆիլմը հավասարեցրել են մերկ լուսանկարների, տրանսգենդերների, զենքի պատկերների հետ եւ սահմանափակել են այդ կերպարի հետ կապված նյութերի հասանելիությունը: Այս միջոցները ձեռնարկել է հանրահայտ Douyin օնլայն հարթակը, հաղորդում է The Global Times-ը:

Հրատարակությունը գրում է, որ հավելվածից կորել են «Պեպե խոզուկի» բոլոր հոլովակները, ինչպես նաեւ համապատասխան հեշթեգներով տեսագրությունները:

Պատճառը ծնողներից ստացված բողոքներն են այն մասին, որ բրիտանական մուլտֆիլմը երեխաների մոտ ընկերության եւ հասարակության մասին սխալ պատկերացումներ է ձեւավորում:

Douyin-ի ներկայացուցիչները հրաժարվել են արգելքի մասին մեկնաբանություններ տալ:

Արգելքը պաշտոնապես չի սահմանվել եւ մուլտֆիլմը այլ ռեսուրսներում դեռ հասանելի է: