Թյուննոսի համաշխարհային օրը ստեղծվել է այս տեսակի ձկների արժեքի, նրանց սպառնացող վտանգների մասին մեր մոլորակի բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով: Բանաձեւի նախագծի համահեղինակներ են դարձել 93 երկրներ:
Թյուննոսները Scombridae ընտանիքի ծովային ձկներ են: Բնության մեջ մոտ 40 տեսակի թյուննոս կա, որոնք շատ են տարբերվում իրենց չափերով եւ քաշով: Ամենափոքր ներկայացուցիչը թյունիկանման թյուննոսն է՝ 50 սմ երկարությամբ եւ 1.8 կգ քաշով: Իսկ ամենամեծը սովորական թյուննոսն է, որի երկարությունը կարող է հասնել 4.5 մետրի, իսկ քաշը՝ 600 կգ-ի:




























