Թուրքիայի քրդական 5 կուսակցությունների ղեկավարներ Դիարբեքիրում հավաքվել եւ հայտարարել են արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Քուրդիստանի սոցիալիստական» (PSK), «Ազատ շարժում», «Քուրդիստանի ազատության շարժում» (PAK), «Թուրքիայի Քուրդիստանի ժողովրդավարական» (PDK-T) եւ «Քուրդիստանի դեմոկրատների պլատֆորմ» (KDP) կուսակցությունները հունիսի 24-ին տեղի ունենալիք ընտրություններին մասնակցելու են դաշինքով։

Հիշյալ կուսակցությունների ղեկավարները Դիարբեքիրում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել են, որ դաշինքը կարեւորություն է տալիս քրդերի հավասար իրավունքներին եւ մայրենի լեզվով կրթությանը։

Նշենք, որ Թուրքիայում քրդական խորհրդարանական կուսակցությունը «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն է, որի փոխնախագահն է Կարո Փայլանը։