Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը Ազգային ժողովում տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 10.00-ից մինչեւ 11.10-ը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ ընտրությունը կկազմակերպվի ԱԺ նիստերի դահլիճի հարեւանությանմբ գտնվող նախասրահում, այն կլինի փակ գաղտնի:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ օրենսդրության համաձայն ՍԴ անդամ ընտրվում է ԱԺ պատգամովորների 3/5-րդով:
Նշենք, որ Էմիլ Բաբայանին ՍԴ անդամի թեկնածու է առաջարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ելք»-ը չի քվեարկի ՍԴ դատավորի թեկնածության օգտին. Արտակ Զեյնալյանը մրցույթ անցկացնելու առաջարկ արեց




























