Ստամբուլում Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ հունվարի 20-ին կայանալու է Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի առաջին նիստը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Քննարկվելու են ռուս-թուրքական փոխգործակցության նոր մեխանիզմների աշխատանքին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվելու միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ՝ ներառյալ եվրոպական անվտանգության խնդիրները, իրավիճակը մերձավորարեւելյան կարգավորման գործում, իրավիճակը Բալկաններում, Հարավային Կովկասում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում:





























