Գերմանիայի արդարադատության նախարարը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին կոչ է արել օգտատերերի հետ թափանցիկ լինել՝ նրանց ավելի շատ վերահսկողություն տրամադրելով: Նախարար Կատարինա Բարլին անընդունելի է անվանել միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսքը, հաղորդում է Reuters-ը:
Բարլին նաեւ կոչ է արել Facebook-ին խստորեն հարգել կանխադրված գաղտնիությունը եւ երրորդ անձանց սխալ օգտագործումից օգտատերեին պաշտպանելու ներքին մեխանիզմ ստեղծել:




























