Այսօր ամբողջ աշխարհում տոնվում է «Աստղային պատերազմների» օրը. ֆանտաստիկ սագայի երկրպագուները ջեդայների, հարձակվողների եւ այլ կերպարների կոստյումներ են կրում:
Տոնն առաջացել է զավեշտալի մի դեպքից։ «Աստղային պատերազմներում» հնչող «Թող ուժը քեզ հետ լինի» արտահայտությունը («May the Force be with you») անգլերենով նման է «May the fourth be with you» արտահայտությանը («Թող մայիսի չորսը քեզ հետ լինի»), ահա թե ինչու տոնը նշվում է հենց մայիսի 4-ին:
Տոնակատարություններն անցկացվում են տարբեր երկրներում. ֆանտաստիկ սագայի երկրպագուները կազմակերպում են երեկույթներ, կինոմարաթոններ եւ այլ թեմատիկ միջոցառումներ:




























