Համացանցում հայտնվել է սմարթֆոնների շուկայի 2018 թվականի առաջին եռամսյակի  հետազոտական հաշվետվությունը: Apple-ն ամենուր գերիշխում է, հաղորդում է Life.

iPhone X-ը 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնն է:

 Այս մասին հաղորդում է Strategy Analytics-ը իր հետազոտական զեկույցում:

Ընկերության տվյալներով ՝ 2018 թվականի հունվարից մինչեւ մարտ ամբողջ աշխարհում վաճառվել է 345 մլն սմարթֆոն: Apple-ը վաճառել է 16 միլիոն iPhone X. սա ընդհանուր վաճառքի թվի 4.6 տոկոսն է՝ամենաբարձր ցուցանիշը։

Երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրել են iPhone 8-ը եւ 8 Plus-ը: Նշված ժամանակահատվածում վաճառվել է 12,5 մլն iPhone 8 եւ 8,3 միլիոն iPhone 8 Plus. Չորրորդ տեղում iPhone 7-ն է՝ 5,6 մլն վաճառված միավորով:

Android սմարթֆոնները հայտնվել են  ընդամենը հինգերորդ և վեցերորդ տեղերում: Ըստ վերլուծաբանների ամենատարածված Android հեռախոսներն են Xiaomi Redmi 5A-ն և Samsung Galaxy S9 Plus-ը:

Հայտնի է նաև, որ մարտին iPhone-ի 8-ը եւ 8 Plus-ը դարձել են Apple-ի ամենատարածված սմարթֆոնները: Վերլուծաբանները դա բացատրում են  RED (PRODUCT)տարբերակների թողարկմամբ: