NEWS.am-ում հրապարակված «Գազպրոմը» գազ է առաքելու Հայաստան շուկայական գներով» (http://news.am/arm/news/44745.html) հրապարակման մեջ վրիպակ է տեղ գտել. ՋԷԿ հապավումը թյուրիմացաբար գրվել է ԱԷԿ։ Տեղ գտած վրիպակը շտկվել է։ Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։ 

Նկատենք, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն` Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է ՀՀ պետական սեփականությունը: Ատոմակայանի բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերը ՀՀ կառավարությունն է  եւ օրենքը թույլ չի տալիս այդ բաժնետոմսերն օտարել: