2017 թվականին 20 երկրներից 978 միլիոն մարդ դարձել է կիբերհանցագործության զոհ: Ընդհանուր առմամբ ցանցային հանցագործները վաստակել են 172 միլիարդ դոլար, նշվում է Norton Cyber Security Insights-ի զեկույցում, հաղորդում է Lenta-ն:

Տուժածների կեսից ավելին (53 տոկոս) վիրուսների կողմից են հարձակման ենթարկվել, որոնք վարակել են գաջեթները: Օգտատերերի խնդիրների հաճախականության մեջ երկրորդ տեղը վճարային քարտերով խաբեություններն են եւ աքաունթներից գաղտնաբառերի գաղտնազերծումը (համապատասխանաբար 38 եւ 34 տոկոս): Մոտավորապես նույնքան զոհեր են եղել հաքերային հարձակումներից:

Միջինում յուրաքանչյուր տուժող հանցագործներին տվել է 142 դոլար եւ մոտ 24 ժամ (կամ երեք աշխատանքային օր) է ծախսել իր գույքի հանդեպ հարձակման հետեւանքները վերացնելու համար: Զոհերի մեծ մասը Չինաստանի բնակիչների շրջանում են եղել՝ ավելի քան 352 միլիոն մարդ: Երկրորդ տեղում` հնդիկներն են (186,5 միլիոն), երրորդ տեղում՝ ԱՄՆ-ի քաղաքացիները (գրեթե 144 միլիոն):