Իսրայելի զինվորականները Դամասկոսից դեպի հարավ գտնվող տարածքներին հարված են հասցրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով սիրիական հեռուստատեսությունը: Հարձակման է ենթարկվել Քիսվա շրջանը: Հանրապետության հակօդային պաշտպանությունը օդից հարձակումը հաջողությամբ հետ է մղել:
Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մամուլի ծառայությունը Իսրայելի հետ Սիրիայի սահմանի տարածքում իրանական ուժերի կողմից կասկածելի ակտիվություն է գրանցել:





























