Ամերիկացին, որը փորձել է դանակով գլխատել իր կնոջը, դատապարտվել է ցմահ բանտարկության, հաղորդում է AP- ն:
65-ամյա Դոննի Ուիլյամ Իթոնը իրեն մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության համար: Նա խոստովանել է, որ 66-ամյա Ռոքսանա Տենոր Իթոնի կոկորդը կտրելու համար գրպանի դանակ է օգտագործել՝ փորձելով գլխատել նրան: Նա հանձնվել է իշխանություններին եւ ասել, որ վիճել է իր կնոջ հետ, քանի որ նա Ֆլորիդայում տուն էր գնել: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը չէր ցանկանում տեղափոխվել Ֆլորիդա:





























