Ինդոնեզիայի կալանավայրում անկարգությունների ժամանակ 6 մարդ է զոհվել։ AP–ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են 5 ոստիկաններ եւ մեկ կալանավորված։
Նշվում է, որ Դեպոկում գտնվող կալանավայրը ավելի վաղ դարձել էր իսլամական զինյալների հարձակման թիրախ։ Մի քանի օր առաջ ոստիկանությունը կալանավորել էր երեք իսլամական զինյալների, որոնք նախատեսել են հարձակվել շտաբ կայանի եւ քաղաքի ոստիկանանական մյուս բաժանմունքների վրա։
Ոստիկանության տվյալներով՝ խռովությունը սկսվել է նախօրեին։ Առնվազն 5 սպա է սպանվել գերեվարվելուց հետո, սպաներից մեկը դեռեւս գերեվարված է։





























