Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի 7-րդ մասնաշենքում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Benz C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը (Գ. Հ., 1975 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ տուժածներին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են բավարար: