Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրեմը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Նիկոլ Փաշինյանին շնորհավորում ենք Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մենք ողջունում ենք այդ քաղաքական անցման խաղաղ բնույթը: Անհրաժեշտ է շարունակել համընդգրկուն երկխոսությունը ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգման համար, որոնք պահանջում է Հայաստանի ժողովուրդը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մարգոտ Վալստրեմը:
«Իշխանության խաղաղ եւ ժողովրդավարական փոխանցման առիթով» Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին շնորհավորել է նաեւ Կանադայի ԱԳ նախարարությունը:
«Կանադան նոր կառավարության հետ համագործակցելու հույս ունի, որը բոլոր հայերի շահերի շրջանակում կնպաստի երկարաժամկետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ քաղաքական երկխոսությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ սահմանադրական ժողովրդավարությանը»,- նշված է Twitter-ում հրապարակված Կանադայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:





























