Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ տղան անցել է Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ինքնասպան լինել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն ու քաղաքացիները կարողացել են փրկել քաղաքացու կյանքը, ով մինչ այդ սուր կտրող-ծակող առարկայով ինքնավնասում էր կատարել ձեռքի հատվածում:

Տեղում երիտասարդին բուժօգնություն է ցուցաբերել ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, որը նրան տեղափոխել է հիվանդանոց: