Բրյուսելի Հարավային կայարանում չորեքշաբթի ուժեղ պայթյունի ձայն է լսվել: Տարհանումը է իրականացվում, մարդիկ աղաղակելով դուրս են գալիս շենքից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌՏԲՖ հեռուստաալիքին, կայարան են արագ ժամանում ոստիկանության եւ շտապօգնության մեքենաները, իրավապահ մարմինները շրջափակում են տարածքը:
Կայարանի արտաքին շենքը վնասված չէ, ծուխ չկա, ականատեսները հաղորդում են միայն պայթյունի բարձր ձայնի մասին: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան:





























