Հնդկաստանի հյուսիսում փոշու մրրիկի եւ անձրեւների հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել, եւս 25-ը վիրավորվել են, փոխանցում է AP–ն։
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ Ուտար Պրադեշի արեւմտյան հատվածում փոթորիկի արագությունը կազմել է 100 կիլոմետր ժամ՝ արմատախիլ անելով ծառերը եւ ավերելով տասնյակ ցեխաշեն եւ աղյուսաշեն տներ։
Փոթորիկը տեղահան է արել նաեւ էլեկտրականության սյուները, ուստի մի քանի գյուղեր ու քաղաքներ մնացել են մթության մեջ։



























