Լոս Անջելեսում ռեկվիզիտի պահեստից անհետացել է 320 հազար դոլար արժողությամբ կոստյումը, որով դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը նկարահանվել էր «Երկաթե մարդը» ֆիլմում, հայտնում է «ՌԲԿ»-ն` վկայակոչելով CBS Los Angeles-ը:
Ենթադրվում է, որ կոստյումը գողացվել է ապրիլին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին: Ոստիկանությունում նշել են, որ պահեստում վերջին անգամ այն տեսել են փետրվար ամսին: Իրավապահները սկսել են կոստյումի որոնողական աշխատանանքները:
Երկաթե մարդու կոստյումը Ռոբերտ Դաունի կրտսերը կրել է ֆիլմի առաջին մասում, որը լույս է տեսել 2008 թվականին: Ֆիլմի բյուջեն 140 միլիոն դոլար էր կազմել, իսկ վարձույթում ժապավենը հավաքել էր 585.1 մլն դոլար: 2009 թվականին Ջոն Ֆավրոյի ֆիլմն առաջադրվել էր «Օսկար»-ի «լավագույն ձայնային մոնտաժ» եւ «լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում, նույն թվականին այն ներկայացվել էր BAFTA մրցանակի «լավագույն ֆիզուալ էֆեկտներ» անվանակարգում: 2010 թվականին թողարկվել էր «Երկաթե մարդը» ժապավենի երկրորդ մասը, իսկ 2013-ին՝ երրորդ:




























