Քենիայում ամբարտակի փլուզման հետեւանքով առնվազն 21 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ զրկվել են տանիքից, փոխանցում է AP-ն: Ոստիկանության ներկայացուցիչ Ջոզեֆ Կիոկոն հայտնել է, որ ջուրը ճեղքել է Նակուրու նահանգի Սոլաի գյուղում գտնվող Պատել ամբարտակը՝ ոչնչացնելով հարյուրավոր տներ, այդ թվում նաեւ՝ Նյակինյուա ֆերմայում, որի կողքին եւ գտնվում է ջրամբարը:

Քաղաքապետ Նակուրու Լի Կինյանյույը բնակիչներին հավաստիացրել է, որ իշխանությունները կանեն ամեն հնարավոր բան բնակիչներին օգնելու համար: