ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խոշտանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն` Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Պ.-ն հայտնել է, որ 29.03.2018թ.-ին ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին, որտեղ իր պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու սպառնալիքով, ինչպես նաեւ բռնություն գործադրելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը: Միաժամանակ հայտնել է, որ ոստիկանների գործադրած բռնությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
Կատարվում է նախաքննություն:





























