Բաքվում աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են դպրոցից հրդեհի պատճառով։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այրվել են երկհարկանի շենքի տանիքի դյուրավառ կոնստրուկցիաները եւ կահույքը (սեղաններն ու նստարանները)։ Հրշեջները տարհանել են 560 մարդու (160 աշխատակցի եւ 400 աշակերտի)։ Հրդեհը մարվել է։





























