Մայիսի 18-ին Մոսկվայի քաղաքային դատարանի վճռաբեկ ատյանը կքննի օրենքով գող Շաքրո Մոլոդոյի, որը համարյա 10 տարվա ազատազրկման է դատապարտված, (Զախարի Կալաշով) կալանավորման ժամկետը մի քանի անգամ երկարաձգելու մասին դատախազության բողոքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովան:

Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի դատախազության երկու վճռաբեկ բողոքները:

Ինչպես պարզաբանել է դատարանի ներկայացուցիչը, դատախազը բողոքարկել է կալանքի երկարաձգումը միայն Կալաշովի, Նիկոլայ Նիկոլաեւի եւ Գերսոն Գամիդովի նկատմամբ:

Ավելի վաղ, Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը հրապարակել էր վերջին տարիների ամենաաղմկահարույց քրեական պատմության մասնակիցների դատավճիռը: Այսպես կոչված «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը  (Զախարի Կալաշով) դատապարտվեց խիստ ռեժիմի գաղութում ինը տարի եւ տաս ամիս ազատազրկման, նրա ամենամտերիմ ընկեր, Իտալացի մականունով Անդրեյ Կոչույկովը`ութ տարի եւ տաս ամիս ազատազրկման, իսկ մնացածները յոթից մինչեւ ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: