Լրագրող Միխայիլ Լեոնտեւի հայտարարությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում Հայաստանի հետ համագործակցության հարցում «Ռոսնեֆտի» դիրքորոշմանը: Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրությունում:
«Լրագրող Միխայիլ Լեոնտեւի մասնավոր հայտարարությունները կապ չունեն Հայաստանի համագործակցության հարցում «Ռոսնեֆտի» դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի եւ երկրի խորհրդարանի ընտրությունը, բացի դրանից, ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում եւ երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների կատարումը», - նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Լեոնտեւը նշել էր, որ Հայաստանը պատմության ընթացքում Ռուսաստանի համար բեռ է հանդիսացել: Նա նաեւ չափազանց տհաճ էր արտահայտվել ընդդիմության քաղաքական գործողությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ- ը:





























