ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում վերսկսել Սիրիայի օգնության ծրագիրը, ներառյալ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության  ֆինանսական աջակցությունը, հաղորդում է RT-ն:

«Մենք պետք է աշխատենք մեր գործընկերների հետ եւ օգտագործենք  դիվանագիտության բոլոր գործիքները, ներառյալ ֆինանսական ճնշումը եւ ԱՄՆ-ի աջակցությունը, որպեսզի օգնենք տեղում փոխել պայմանները», - ասվում է հայտարարության մեջ:

Ռոյսի խոսքով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է անմիջապես վերսկսի Սիրիայում իրավիճակի կայունացման հիմնադրամի ֆինանսավորումը, ներառյալ «Սպիտակ սաղավարտների» ֆինանսական աջակցությունը:

«Իրանի ազդեցության դեմ դիմակայությունը Սիրիայի հանդեպ ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարության հիմնական տարրը պետք է դառնա », - ընդգծել է կոնգրեսականը: