Ուկրաինայի գլխավոր ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը «Նովոյե Վրեմյա» ռադիոկայանի եթերում պատմել է, թե ինչպես է Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խորհրդարանի շենք իր հետ նռնակներ տարել:
«Ես դուրս եմ գալիս Գերագույն Ռադայից եւ դեմ առ դեմ հանդիպում եմ տիկին Նադեժդա Սավչենկոյին: Տեսնում եմ նրա ուսը թեքվել է, ուսին պայուսակն է: Ասում եմ. «Նադյա, դուք ինչ է, քարե՞ր եք տանում պայուսակով»: Եվ առանց որեւէ հետին մտքի, նեքեւից բռնում եմ այդ մեծ կանացի պայուսակը եւ ձեռքով նռնակ եմ շոշափում: Ես գիտեմ ինչ է նռնակը: Ես ասում եմ. «Տուր պայուսակդ, Նադյա», ինքը, թե «Չէ»: Ասում եմ «Քեզ մոտ արգելված բաներ են», — պատել է Մատիոսը:
Նրա խոսքով՝ պայուսակում առնվազն 3 նռնակ կար: Այն բանից հետո, երբ նա Սավչենկոյին խնդրել է տալ նռնակները, Սավչենկոն ձեռքը գրպանն է դրել, որտեղ ատրճանակ է եղել:





























