Բրիտանացի սերիական մարդասպան Դենիս Նիլսենը, որը սպանել է 15 մարդու 1978-1983 թվականներին, մահացել է բանտում 72 տարեկանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իշխանությունների տվյալներով՝ Նիլսենը մահացել է իր բնական մահով։ Մարդասպանի զոհերի թվում դեռահասներ ու երիտասարդ տղամարդիկ են։
1983 թվականին Նիլսենը դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ պատիժը կրել է HMP Full Sutton հատուկ վտանգավորության հանցագործների բանտում Անգլիայի հյուսիսում՝ Յորքշիր կոմսությունում։



























