Իրանը ողջունում է կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում։ Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։

«Իրանի Իսլամական Հանրապետության համար հարեւանները, նրանց խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն են»,-հայտարարել է Քասեմին։

Նա նաեւ ողջունել է երկրի վարչապետ ընտրելու խորհրդարանի որոշումը։

Քասեմին պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդել բոլոր ոլորտներում։