Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը նախընտրական ծրագրում ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։

Քրդական ANF-ի փոխանցմամբ՝ Սելահաթին Դեմիրթաշի ծրագրի մեջ նշված է եղել, որ իր ընտրվելու դեպքում հանելու է Հայաստանի նկատմամբ էմբարգոն, զարգացնելու է Հայաստանի հետ տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները։

«Առանց նախապայմանների բացելու ենք Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված հայ-թուրքական սահմանը։ Աջակցելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղաչրաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,-նշվել է Սելահաթին Դեմիրթաշի նախընտրական ծրագրի մեջ։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կառույցի» աջակցության, Թուրքիայի նախագահին վիրավելու եւ մի շարք այլ հոդվածներով եւ գտնվում է կալանքի տակ։

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։