Նյու Յորքում ավանգարդիստ նկարիչ Կազիմիր Մալեւիչի (1879-1935թթ.) «Սուպրեմատիկ կոմպոզիցիան» ավելի քան 85 միլիոն դոլարով վաճառվել է: Այս մասին ասվում է Christie's աճուրդի տան հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սուպրեմատիկ կոմպոզիցիան» վաճառվել է 85 812 500 դոլարով: Սա աճուրդի տան նոր համաշխարհային ռեկորդն է՝ այս նկարչի նույն նկարի կրկնակի վաճառքի համար: Նոր գնորդի անունը չի բացահայտվում:
Այս աշխատանքը, որը երբեմն անվանում են «Կապույտ ուղղանկյուն կարմիր ճառագայթի վրա», գնհատվում էր 70 մլն դոլար:
Christie's-ի փորձագետների գնահատկաններով՝ այն նկարվել է 1916-ի հունվարին՝ 1915-ին Պետրոգրադում կայացած «Սուպերմատիզմ» անվանումով ցուցադրությունից հետո:
1930-ականներին «Սուպրեմատիկ կոմպոզիցիան» եւ նկարչի այլ աշխատանքները Գերմանիայում էին, իսկ հետո սկսեցին ցուցադրվել Նյու Յորքում եւ Ամստերդամում: 2008-ին նկարը վերադարձրեցին Մալեւիչի ժառանգներին: Ավելի ուշ այն աճուրդում ավելի քան 60 մլն դոլարով վաճառեցին: Անհայտ գնրոդն էլ այս անգամ այն վաճառքի էր հանել:





























