Ֆիրդուս Զաքարյանը կազատվի Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հարցն ընդգրկված է կառավարության մայիսի 17-ին կայանլիք նիստի օրակարգում:

Որոշման նաշածում նշվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին մասը և 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ¬կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ֆիրդուս Զաքարյանին ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

Հարցը կներկայացնի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նշենք, որ Ֆիրդուս Զաքարյանը այդ պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: