Շվեյցարական Julius Baer բանկի նախկին աշխատակից Ռուդոլֆ Էլմերը մեղավոր է ճանաչվել բանկային գաղտնիքի հրապարակման համար:
Էլմերին պարտավորեցրել են վճարել 6 հազար դոլար տուգանք` WikiLeaks-ին Julius Baer-ի մասնավոր հաշիվների մասին տվյալներ փոխանցելու համար, գրում է Lenta.ru-ն:
Էլմերը պնդել է, որ բանկի բազմաթիվ հաճախորդներ, այդ թվում հանրահայտ մարդիկ խախտել են օրենքները, խուսափել են հարկերից, սակայն բանկում եւ իրավապահ մարմիններում իր զգուշացումներին ուշադրություն չեն դարձրել:
Ռուդոլֆ Էլմերը մինչեւ 2002 թվականը Julius Baer-ի գլխավոր գործառնական տնօրենն էր օֆշորային Կայմանյան կղզիներում: Բանկից նա հեռացվել է տեղեկատվություն գողանալու մեղադրանքով: Սպասվում է, որ Wikileaks-ն առաջիկայում կհրապարակի Էլմերից ստացած տվյալները:





























