«Արիզոնայի հրաձիգ» Ջարեդ Լի Լոֆներին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, ով հունվարի 8-ին ԱՄՆ Թուսոնի նահանգում կրակոցներ էր արձակել եւ սպանել 6 մարդու: Այդ կրակոցների արդյունքում գլխից վիրավորվել էր կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը, հաղորդում է AP-ն:
Եթե Լոֆների մեղքը ամբողջությամբ հաստատվի, նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արիզոնա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը հրապարակային միջոցառման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխին: Մի երիտասարդ մոտեցել է կոնգրեսականին եւ կրակել նրա գլխին: Կոնգրեսականը ողջ է մնացել եւ արդեն առողջանում է:
Ճշտված տվյալների համաձայն, զինված հարձակման հետեւանքով 6 մարդ սպանվել է, 13-ը վիրավորվել են: Զոհերի թվում է 9-ամյա մի աղջնակ, որի օրգանները փրկել են մեկ այլ աղջկա կյանք:




























